Ֆրանսիան ընդգծել է երթ կազմակերպելու պաղեստինցիների իրավունքը
https://parstoday.ir/hy/news/world-i87834-Ֆրանսիան_ընդգծել_է_երթ_կազմակերպելու_պաղեստինցիների_իրավունքը
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը, արձագանքելով Գազայի հատվածի վերջին օրերի դեպքերին, ընդգծել է խաղաղ երթ կազմակերպելու պաղեստինցիների իրավունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2018 14:16 Asia/Tehran
  • Ֆրանսիան ընդգծել է երթ կազմակերպելու պաղեստինցիների իրավունքը

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը, արձագանքելով Գազայի հատվածի վերջին օրերի դեպքերին, ընդգծել է խաղաղ երթ կազմակերպելու պաղեստինցիների իրավունքը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը, մտահոգություն հայտնելով Գազայի հատվածի վերջին օրերի դեպքերի կապակցությամբ, ընդգծել է այդ տարածքում խաղաղության պահպանման անհրաժեշտությունը:

Սիոնիստական ռեժիմի զորայինները ուրբաթ մարտի 30-ին Գազայի հատվածում կրակել բացելով պաղեստինցի ցուցարարների կողմը սպանել են 17 և վիրավորել ավելի քան 1400 պաղեստինցիների:

Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիները մարտի 30-ին՝ Հողի օրվա հետ միաժամանակ կազմակերպեցին «Վերադարձի իրավունք» մեծ երթը և համախմբվեցին զավթված Պաղեստինի հետ այդ տարածքի սահմանին, որին հաջորդեց Սիոնիստական ռեժիմի զորայինների հարձակումը: