Հազարավոր ամերիկացիներ ցույց են անցկացրել՝ ուսումնական բյուջեն ավելացնելու պահանջով
https://parstoday.ir/hy/news/world-i87870-Հազարավոր_ամերիկացիներ_ցույց_են_անցկացրել_ուսումնական_բյուջեն_ավելացնելու_պահանջով
ԱՄՆ Կենտուկի և Օկլահոմա նահանգներում, տասնյակ հազար ուսուցիչներ և ուսումնական ոլորտի ակտիվիստներ ցույց են անցկացրել՝ աշխատավարձերը բարձրացնելու և դպրոցների բյուջեն ավելացնելու պահանջով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2018 07:15 Asia/Tehran
  • Հազարավոր ամերիկացիներ ցույց են անցկացրել՝ ուսումնական բյուջեն ավելացնելու պահանջով

ԱՄՆ Կենտուկի և Օկլահոմա նահանգներում, տասնյակ հազար ուսուցիչներ և ուսումնական ոլորտի ակտիվիստներ ցույց են անցկացրել՝ աշխատավարձերը բարձրացնելու և դպրոցների բյուջեն ավելացնելու պահանջով:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, ցույցի հետ միաժամանակ, բավարար բյուջե չունենալու պատճառով, Կենտուկի և Օկլահոմա նահանգների դպրոցները երկուշաբթի օրը փակ են եղել:

Կենտուկի նահանգի ուսուցիչները բողոքել են կենսաթոշակների նվազեցման նախագծի դեմ և պահանջել են ավելացնել պետական դպրոցների բյուջեն:

Օկլահոմայի որոշ ուսուցիչներ հայտարարել են, որ իրենց թոշակը չի բավարարում ապրուստը հոգալու համար և իրենք հարկադրված զբաղվում են երկրորդ աշխատանքով :

Օկլահոման այն 12 նահանգներից մեկն է, որ 2008թ. ինֆլյացիայից հետո նվազեցրեց ուսումնական բյուջեն, սակայն տնտեսական պայմանները բարելավելուց հետո, նահանգի պետական դպրոցների բյուջեն և ուսուցիչների աշխատավարձերը չեն ավելացել: