Human Rights Watch-ը քննադատել է Սիոնիստական ռեժիմին
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է,որ Սիոնիստական ռեժիմի ավագ պաշտոնատարներն աջակցում են պաղեստինցիների դեմ ռազմական սպառազինությունների օգտագործմանը: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Միջինարևելյան հարցերի գծով փոխտնօրեն՝ Էրիկ Գոլդստեյնը հրապարակել է հոդված, որում հայտարարել է.«Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտորեն հայտարարել էին, որ բաժանարար պատի մոտ տեղակայված զինվորներին թույլատրվել է կրակել նրանց ուղղությամբ, ովքեր կմոտենան սահմանին»:
«Պաղեստինցիների կազմակերպած ցույցերի ընթացքում զոհվածների ու վիրավորների մեծ թիվը իսրայելցի զինվորներին կրակելու իրավունք տրվելու արդյունքն է, ինչը միջազգային օրենքների խախտում է նշանակում: Այս դեպքում կրկնապատկվում է Պաղեստինում իրականացված ոճրագործության վերաբերյալ պաշտոնական հետաքննություն անցկացնելու Միջազգային քրեական դատարանի նախաձեռնության նշանակությունը»․ ասված է Գոլդստեյնի հաղորդագրության մեջ:
«Վերադարձի իրավունք» մեծ քայլերթի մեկնարկից ի վեր 18 պաղեստինցի է նահատակվել և ավելի քան 1900-ը վիրավորվել են: Մեծ քայլերթը մեկնարկել է մարտի 30-ին՝ հողի օրը: Այն դեռ շարունակվում է: