Պուտինն Անկարայում հանդիպել է Էրդողանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i87904-Պուտինն_Անկարայում_հանդիպել_է_Էրդողանի_հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: Այս մասին հաղորդում է «Ռոսիա Ալյոմ» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2018 14:25 Asia/Tehran
  • Պուտինն Անկարայում հանդիպել է Էրդողանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: Այս մասին հաղորդում է «Ռոսիա Ալյոմ» լրատվական գործակալությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, այսօր իր առաջին արտասահմանյան ուղևորությունն է  կատարել: Նա այսօր ժամանել է Թուրքիա:

Այցի շրջանակում Վլադիմիր Պուտինն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրի հարաբերությունները և միջազգային ու տարածաշրջանային հարցեր ,այդ թվում Սիրիայի ճգնաժամը:

Անկարայում նախատեսված է Իրանի նախագահի հետ Պուտինի հանդիպումը:

Պուտինն այցելել է Թուրքիա մասնակցելու Սիրիայի հարցով Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարների երկրորդ նիստին: Երեք երկրի ղեկավարների նիստի ընթացքում քննարկվելու են Սիրիայի հրադադարի և այդ երկրի տարածքային ամբողջականության հետ կապված հարցեր:

Ավելի վաղ այդ բանակցությունների առաջին փուլն անցկացվել է Սոչիում: