Պուտինն Անկարայում հանդիպել է Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: Այս մասին հաղորդում է «Ռոսիա Ալյոմ» լրատվական գործակալությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, այսօր իր առաջին արտասահմանյան ուղևորությունն է կատարել: Նա այսօր ժամանել է Թուրքիա:
Այցի շրջանակում Վլադիմիր Պուտինն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրի հարաբերությունները և միջազգային ու տարածաշրջանային հարցեր ,այդ թվում Սիրիայի ճգնաժամը:
Անկարայում նախատեսված է Իրանի նախագահի հետ Պուտինի հանդիպումը:
Պուտինն այցելել է Թուրքիա մասնակցելու Սիրիայի հարցով Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարների երկրորդ նիստին: Երեք երկրի ղեկավարների նիստի ընթացքում քննարկվելու են Սիրիայի հրադադարի և այդ երկրի տարածքային ամբողջականության հետ կապված հարցեր:
Ավելի վաղ այդ բանակցությունների առաջին փուլն անցկացվել է Սոչիում: