Թուրքիան սպասում է «Ս-400» համակարգերին
https://parstoday.ir/hy/news/world-i87948-Թուրքիան_սպասում_է_Ս_400_համակարգերին
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության բաժնի ղեկավարը տեղեկացրել է , որ առաջիկա տարի այդ երկրյ է հանձնվելու Ռուսաստանի «Ս-400» համակարգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2018 08:40 Asia/Tehran
  • Թուրքիան սպասում է «Ս-400» համակարգերին

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության բաժնի ղեկավարը տեղեկացրել է , որ առաջիկա տարի այդ երկրյ է հանձնվելու Ռուսաստանի «Ս-400» համակարգը:

Թուրքիայի «Մելլիյեթ» օրաթերթի հաղորդմամբ, Էսմայիլ Դեմիրը թուիթերում գրել է.«2019 թվականի հուլիսին Թուրքիային է հանձնվելու Ռուսաստանի «Ս-400» համակարգը»:

Անդրադառնալով Թուրքիայում անցկացվող Անկարա-Մոսկվա երկկողմ համագործակցությունների նիստին, Դեմիրն ասել է.«Նիստում քննարկվել է փորձագիտական մակարդակում պաշտպանական արդյունաբերության բաժնում Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ համագործակցությունների հնարավորությունը: Ըստ ձեռքբերված համաձայնությունների, «Ս-400» համակարգը ժամկետից առաջ և 2019 թվականի հուլիսին հանձնվելու է Թուրքիային»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրն Անկարայում ասել է , որ Թուրքիային հրթիռային համակարգերի վաճառքը համարվում է Մոսկվա-Անկարա ռազմական համագործակցության գերակայությունը:

Չորեքշաբթի օրը Անկարայում կայանալու է Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ նիստը: