ԻԻՀ, ՌԴ և Թուրքիայի նախագահներն ընդգծեցին Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i87994-ԻԻՀ_ՌԴ_և_Թուրքիայի_նախագահներն_ընդգծեցին_Սիրիայի_տարածքային_ամբողջականության_պահպանման_անհրաժեշտությունը
ԻԻՀ, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներն ընդգծելով Սիրիայի միատարրության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտությունը, հայտարարեցին, որ պետք է շարունակել Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2018 02:40 Asia/Tehran
  • ԻԻՀ, ՌԴ և Թուրքիայի նախագահներն ընդգծեցին Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը

ԻԻՀ, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներն ընդգծելով Սիրիայի միատարրության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտությունը, հայտարարեցին, որ պետք է շարունակել Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված համագործակցությունը:

«Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «Մենք զրուցել ենք Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերի շուրջ»:

«Ռուսաստանն, Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են բախումներին հաջորդող շրջանում Սիրիայի վերակառուցմանն ուղղված ջանքերի միատեղման կապակցությամբ »,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը, նշելով, որ եռակողմ բանակցությունն ընթացել է կառուցողական մթնոլորտում:

Մամուլի ասուլիսի ժամանակ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է. «Հրադադարը երաշխավորող երկրների քայլերն ու պայմանավորվածությունները բխում են Սիրիայի ու սիրիացիների շահերից»:

Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ ընդգծել է, որ իր երկիրը հավատարիմ է Սիրիայում լարվածության մեղմացման տարածքների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:

Իրան, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները նաև ընդգծել են, որ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի տարհանված սիրիացիները  վերադառնան իրենց հայրենիք:

Կոցմերը պատրաստակամություն են հայտնել՝ սատարել Սիրիայում սահմանադրական կոմիտեի աշխատանքն ամենասեղմ ժամկետում սկսվելու գործընթացին: