ԻԻՀ, ՌԴ և Թուրքիայի նախագահներն ընդգծեցին Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը
ԻԻՀ, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներն ընդգծելով Սիրիայի միատարրության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտությունը, հայտարարեցին, որ պետք է շարունակել Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված համագործակցությունը:
«Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «Մենք զրուցել ենք Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերի շուրջ»:
«Ռուսաստանն, Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են բախումներին հաջորդող շրջանում Սիրիայի վերակառուցմանն ուղղված ջանքերի միատեղման կապակցությամբ »,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը, նշելով, որ եռակողմ բանակցությունն ընթացել է կառուցողական մթնոլորտում:
Մամուլի ասուլիսի ժամանակ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է. «Հրադադարը երաշխավորող երկրների քայլերն ու պայմանավորվածությունները բխում են Սիրիայի ու սիրիացիների շահերից»:
Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ ընդգծել է, որ իր երկիրը հավատարիմ է Սիրիայում լարվածության մեղմացման տարածքների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:
Իրան, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները նաև ընդգծել են, որ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի տարհանված սիրիացիները վերադառնան իրենց հայրենիք:
Կոցմերը պատրաստակամություն են հայտնել՝ սատարել Սիրիայում սահմանադրական կոմիտեի աշխատանքն ամենասեղմ ժամկետում սկսվելու գործընթացին: