ԱՄՆ-ի պատճառաբանությունը՝ Սիրիայում զինվորական ներկայությունը շարունակելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i87998-ԱՄՆ_ի_պատճառաբանությունը_Սիրիայում_զինվորական_ներկայությունը_շարունակելու_համար
Սպիտակ տունը հայտարարել է, որ Սիրիայի ապագայի շուրջ իր դաշնակիցների հետ համագործակցության նպատակով, ԱՄՆ-ն կշարունակի այդ երկրում իր ներկայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2018 02:47 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի պատճառաբանությունը՝ Սիրիայում զինվորական ներկայությունը շարունակելու համար

Սպիտակ տունը հայտարարել է, որ Սիրիայի ապագայի շուրջ իր դաշնակիցների հետ համագործակցության նպատակով, ԱՄՆ-ն կշարունակի այդ երկրում իր ներկայությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սպիտակ տունը Սիրիայում ԱՄՆ-ի զինվորական ներկայության շարունակվելը արդարացնող հաղորդագրությամբ հայտարարեցլ է. «Չնայած ԻԼԻՊ-ը ոչնչացնելու համար Սիրիայում ԱՄՆ-ի զինվորական առաքելությունն ավարտվելուն, Վաշինգտոնն այդ երկրի ապագայի շուրջ կշարունակի համագործակցել իր դաշնակիցների հետ»:

«ԱՄՆ-ն կհամագործակցի իր դաշնակիցների հետ՝ Սիրիայում ԻԼԻՊ-ի արմատների ոչնչացման ու նաև այդ երկրի ապագա ծրագրերում »,-ասված է հաղորդագրության մեջ:

Սպիտակ տունն այն պայմաններում է Սիրիայում ԻԼԻՊ-ի արմատները ոչնչացնելու ուղղությամբ ԱՄՆ ջանքերի մասին հավյտարարություն կատարում, երբ Սիրիայի ու նաև Իրաքի կառավարության ընդդիմադիրներին համակողմանի աջակցություն ցուցաբերելով, ահաբեկչական խմբերի ստեղծման ու տարածման պատճառ է դարձել: