ԱՄՆ-ի պատճառաբանությունը՝ Սիրիայում զինվորական ներկայությունը շարունակելու համար
Սպիտակ տունը հայտարարել է, որ Սիրիայի ապագայի շուրջ իր դաշնակիցների հետ համագործակցության նպատակով, ԱՄՆ-ն կշարունակի այդ երկրում իր ներկայությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սպիտակ տունը Սիրիայում ԱՄՆ-ի զինվորական ներկայության շարունակվելը արդարացնող հաղորդագրությամբ հայտարարեցլ է. «Չնայած ԻԼԻՊ-ը ոչնչացնելու համար Սիրիայում ԱՄՆ-ի զինվորական առաքելությունն ավարտվելուն, Վաշինգտոնն այդ երկրի ապագայի շուրջ կշարունակի համագործակցել իր դաշնակիցների հետ»:
«ԱՄՆ-ն կհամագործակցի իր դաշնակիցների հետ՝ Սիրիայում ԻԼԻՊ-ի արմատների ոչնչացման ու նաև այդ երկրի ապագա ծրագրերում »,-ասված է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տունն այն պայմաններում է Սիրիայում ԻԼԻՊ-ի արմատները ոչնչացնելու ուղղությամբ ԱՄՆ ջանքերի մասին հավյտարարություն կատարում, երբ Սիրիայի ու նաև Իրաքի կառավարության ընդդիմադիրներին համակողմանի աջակցություն ցուցաբերելով, ահաբեկչական խմբերի ստեղծման ու տարածման պատճառ է դարձել: