Սիրիայից ԱՄՆ-ի հեռանալը բացառվում է
Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը գրել է. «Անհնարին է թվում, որ ԱՄՆ-ն կհամոզվի իր ուժերը դուրս բերել Սիրիայից»:
«Վաշինգտոն Փոստ»-ն ի պատասխան այն հարցադրմանը, թե «արդյոք Թրամփը կարող է հեռանալ Սիրիայից», գրել է. «Սիրիայից ԱՄՆ-ի զորայիններին դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը քննարկման կարիք ունի»:
«Վաշինգտոն Փոստ»-ը, թվելով ԱՄՆ-ի Սիրիայում մնալու առավելությունները, եզրակացրել է, որ Վաշինգտոնն իր զորայիններին չի հեռացնի Սիրիայից:
Օրաթերթն անդրադառնալով Սիրիայից ԱՄՆ-ի հեռանալու անհրաժեշտության մասին Թրամփի հայտարարությանը, գրել է. «Վերջին օրերին Սիրիայի կապակցությամբ Թրամփի վարչակազմի հրապարակած խելագար ուղերձները գլխապտույտ են առաջացնում»:
«Թրամփն այն պայմաններում է նման հայտարարություն կատարում, երբ ԱՄՆ-ն այս պահին երկու նոր ռազմաբազաներ է կառուցում Սիրիայի հյուսիսում»,-հավելել է «Վաշինգտոն Փոստ»-ը:
Ամերիկյան օրաթերթն ընդգծել է. «Թրամփը կանգնած է Սիրիայից ամերիկացի զորայիններին շտապ հեռացնելու իր ցանկության և այդ երկրից ԱՄՆ-ի հեռանալուց հետո ստեղծվելիք բացի հետ կապված ռազմական մտահոգությունների երկընտրանքի դիմաց»:
Թրամփը հինգշաբթի օրը պահանջեց վեցամսյա ժամկետում վերջ տալ ԻԼԻՊ-ի դեմ ամերիկացի զորայինների առաքելությանը: