Վաշինգտոնը կրկին արգելեց ԱԽ-ին՝ Սիոնիստական ռեժիմի դեմ հաղորդագրություն ընդունել
https://parstoday.ir/hy/news/world-i88148-Վաշինգտոնը_կրկին_արգելեց_ԱԽ_ին_Սիոնիստական_ռեժիմի_դեմ_հաղորդագրություն_ընդունել
ԱՄՆ-ն կրկին անգամ թույլ չտվեց, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունի Գազայի հատվածում պաղեստինցի ցուցարարների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների շուրջ հետաքննության պահանջով հանդես եկող հաղորդագրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2018 02:35 Asia/Tehran
  • Վաշինգտոնը կրկին արգելեց ԱԽ-ին՝  Սիոնիստական ռեժիմի դեմ հաղորդագրություն ընդունել

ԱՄՆ-ն կրկին անգամ թույլ չտվեց, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունի Գազայի հատվածում պաղեստինցի ցուցարարների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների շուրջ հետաքննության պահանջով հանդես եկող հաղորդագրությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիազ Մանսուրն ուրբաթ գիշեր ասաց. «Չնայած նման հաղորդագրության հրապարակման հետ ԱԽ-ի 14 անդամների համաձայնությանը, ԱՄՆ-ն դեմ արտահայտվեց դրա հրապարակմանը»:

Այսպիսով, ԱՄՆ-ն վերջին օրերի ընթացքում երկրորդ անգամ արգելք հանդիսացավ, որպեսզի ԱԽ-ն վավերացնի Գազայի հատվածում ցուցարարների դեմ Սիոնիստական ռեժիմի բռնարարքները դատապարտող Քուվեյթի առաջարկած հաղորդագրությունը:

Քուվեյթի առաջարկած հաղորդագրության մեջ «Վերադարձի իրավունք» երթի ընթացքում սիոնիստ զորայինների կողմից պաղեստինցիների կոտորածի շուրջ շտապ ու անկախ հետաքննություն անցկացնելու պահանջ է ներկայացված: