33 զոհ ու վիրավոր՝ Գերմանիայում իրականացված հարձակման ընթացքում
Գերմանիայի ոստիկանությունը, չբացառելով հարձակման մտածված լինելու հավանականությունը, տեղեկացրել է միջադեպի հետևանքով երեք հոգու զոհվելու և 30 ուրիշների վիրավորվելու մասին:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Մունսթեր քաղաքում ավտոմեքենայի միջոցով իրականացված հարձակման հետևանքով զոհվել ու վիրավորվել է 33 մարդ:
Համաձայն այս հաղորդման, միկրոավտոբուս Մունսթեր քաղաքում վրաերթի է ենթարկել անցորդներին:
Գերմանիայի ոստիկանությունը դեպքի կապակցությամբ հետաքննություն է իրականացնում և այդ կապակցությամբ դեռ որևէ հաղորդագրություն չի հրապարակել:
Եվրոպական երկրներն, այդ թվում Գերմանիան վերջին ամիսներին ահաբեկչական հարձակումներին դիմակայելու նպատակով խստացրել են անվտանգության հետ կապված միջոցառումները:
Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ն և Սպիտակ տանն աջակցող արևմտյան պետությունները Սիրիայում ու Իրաքում ահաբեկչական խմբերի գլխավոր հովանավորներից են: