ԱԽ-ում Արևմուտքի ջանքերը ձախողեցին
Սիրիայի Դումայի դեմ քիմիական հարձակման հարցի քննարկման նպատակով երկուշաբթի օրը հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստն ավարտվեց առանց Սիրիայի կառավարությանը դատապորտող արևմտյան երկրների առաջարկած նախագծի քննարկման:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, նիստը հրավիրվել էր ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Քուվեյթի, Լեհաստանի, Պերուի, Նիդերլանդների և Կոտ դ'Իվուարի դիմումի համաձայն:
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանն այս նիստի ընթացքում ընդգծելով, որ վիրտուալ միջավայրում հրապարակված և Դումայում քիմիական հարձակման զոհերին ցուցադրող պատկերները կեղծված են, ընդգծեց. «Արևմտյան երկրները դիմել են տարբեր միջոցների, որպեսզի Սիրիայում պաշտպանեն ահաբեկիչներին»:
«Դուք ճգնաժամ էք առաջացնում ամեն տեղ որ գնում եք: Արդյոք գիտակցում ե՞ք թե ինչ վտանգ էք ներկայացնում տարածաշրջանի ու աշխարհի համար»,-խոսքն ուղղելով ամերիկացիներին, հայտարարեց ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ այս նիստում քննադատելով Սիրիայում ԱՄՆ անօրինական ներկայությունն ու Վաշինգտոնի թշնամական մեթոդների շարունակվելն, ասաց. «Ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները որևէ հետաքննություն անցկացնելուց առաջ մեղադրում են Սիրիայի կառավարությանը, մինչդեռ Դումայում քիմիական նյութերի որևէ հետք չի գտնվել»: