Ֆրանսիայում բնակվող եմենցիները բողոքել են Բին Սալմանի Փարիզ կատարած այցի դեմ
Ապրիլ 10, 2018 13:45 Asia/Tehran
Ֆրանսիայում բնակվող եմենցիները բողոքի ակցիա են անցկացրել Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի Փարիզ կատարած այցի դեմ:
Ինչպես հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը , Ֆրանսիայում բնակվող եմենցիները ցույցեր անցկացնելով բողոքել են Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի Փարիզ կատարած այցի դեմ: Նրանք դատապարտել են Արաբիայի միլիտարիստական քաղաքականությունները:
Եմենցի ու ֆրանսիացի ցուցարարները կարգախոսներ վանկարկելով Արաբիայի դեմ, իրենց բողոքն են արտահայտել Եմենում սաուդցիների սանձազերծած պատերազմը շարունակվելու դեմ:
Ցուցարարները պահանջել են պատժի ենթարկել սաուդյան պաշտոնատարներին Եմենում ռմբակոծությունները շարունակելու և մարդու իրավունքները խախտելու համար:
Պիտակ