Ֆրանսիայում բնակվող եմենցիները բողոքել են Բին Սալմանի Փարիզ կատարած այցի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i88406-Ֆրանսիայում_բնակվող_եմենցիները_բողոքել_են_Բին_Սալմանի_Փարիզ_կատարած_այցի_դեմ
Ֆրանսիայում բնակվող եմենցիները բողոքի ակցիա են անցկացրել Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի Փարիզ կատարած այցի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2018 13:45 Asia/Tehran
  • Ֆրանսիայում բնակվող եմենցիները բողոքել են Բին Սալմանի Փարիզ կատարած այցի դեմ

Ֆրանսիայում բնակվող եմենցիները բողոքի ակցիա են անցկացրել Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի Փարիզ կատարած այցի դեմ:

Ինչպես հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը , Ֆրանսիայում բնակվող եմենցիները  ցույցեր անցկացնելով բողոքել են Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի Փարիզ կատարած այցի դեմ: Նրանք դատապարտել են Արաբիայի միլիտարիստական քաղաքականությունները:

Եմենցի ու ֆրանսիացի ցուցարարները կարգախոսներ վանկարկելով Արաբիայի դեմ, իրենց բողոքն են արտահայտել Եմենում սաուդցիների սանձազերծած պատերազմը շարունակվելու դեմ:

Ցուցարարները պահանջել են պատժի ենթարկել սաուդյան պաշտոնատարներին Եմենում ռմբակոծությունները շարունակելու և մարդու իրավունքները խախտելու համար: