Ռուսաստանը վետո դրեց Սիրիայի կապակցությամբ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i88448-Ռուսաստանը_վետո_դրեց_Սիրիայի_կապակցությամբ_ԱՄՆ_ի_առաջարկած_բանաձևի_վրա
Ռուսաստանը երեքշաբթի օրն ԱԽ-ում վետո դրեց ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների առաջարկած բանաձևի նախագծի վրա, որը պահանջում է հետաքննություն անցկացնել Սիրիայի Դումայում քիմիական հարձակման վերաբերյալ հայտարարության շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2018 03:48 Asia/Tehran
  • Ռուսաստանը վետո դրեց Սիրիայի կապակցությամբ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի վրա

Ռուսաստանը երեքշաբթի օրն ԱԽ-ում վետո դրեց ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների առաջարկած բանաձևի նախագծի վրա, որը պահանջում է հետաքննություն անցկացնել Սիրիայի Դումայում քիմիական հարձակման վերաբերյալ հայտարարության շուրջ:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը  ԱԽ-ի նիստում ընդգծել է. «Մոսկվան վետոյի իրավունքն օգտագործել է միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանման և միջազգային հանրությանն իր արկածախնդրությունների մեջ ներքաշելու ԱՄՆ-ի ջանքերը կանխելու նպատակով»:

«ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից ներկայացված բանաձևի նախագիծը փորձում է ապակողմնորոշել հասարակական կարծիքը և առճակատման ուղղությամբ վերցված քայլ է համարվում»,-հավելել է Վասիլի Նեբենզիան:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանն ընդգծելով, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն առանց ապացույց ներկայացնելու մեղադրանք են ուղղում ինքնիշխան մի երկրի, ասել է. «Դումայում քիմիական սպառազինության օգտագործումն ապացուցող որևէ փաստ գոյություն չունի»:

Այն բանից հետո, երբ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևն ԱԽ-ում հանդիպրեց Ռուսաստանի վետոյին, քվեարկության դրվեց Ռուսաստանի առաջարկած բանաձևը, որը 6 կողմ, 7 դեմ և 2 ձեռնպահ ձայներով մերժվեց:

Սիրիայի արևելյան Ղութայի Դումայի տարածքում հաստատված «Ջեյշ-ալ-էսլամ» խմբի ահաբեկիչները շաբաթ գիշեր Դամասկոսին մեղադրեցին այդ տարածքի դեմ քիմիական հարձակում իրականացնելու և տասնյակ մարդկանց սպանելու մեջ: Սիրիայի կառավարությունը հստակ կերպով մերժել է այդ մեղադրանքը: