Թուրքիայում, հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով, 759 մարդու դատապարտել են ցմահ ազատազրկման
https://parstoday.ir/hy/news/world-i88606-Թուրքիայում_հեղաշրջմանը_մասնակցելու_մեղադրանքով_759_մարդու_դատապարտել_են_ցմահ_ազատազրկման
Թուրքական աղբյուրները տեղեկացրել են 2016 թվականին այդ երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով հարյուվար մարդկանց ձերբակալության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2018 07:03 Asia/Tehran
  • Թուրքիայում, հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով, 759 մարդու դատապարտել են ցմահ ազատազրկման

Թուրքական աղբյուրները տեղեկացրել են 2016 թվականին այդ երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով հարյուվար մարդկանց ձերբակալության մասին:

Թուրքական «Սաբահ» թերթի հաղորդման համաձայն, 2016 թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հակակառավարական հեղաշրջումից հետո, այդ երկրի դատարանները  մինչ այժմ 1012 հոգու դատապարտել են բանտարկության, որոնցից 759-ը դատապարտվել են ցմահ բանտարկության:

Զեկույցի համաձայն, 2016 թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, Թուրքիայի կառավարությունը զանգվածային միջոցներ է ձեռնարկել` հեղաշրջման մեջ մեղավորներին և մասնակիցներին հայտնաբերելու համար և ձերբակալել է մեծ թվով կասկածյալների: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն:

Թուրքիայի կառավարական պաշտոնյաները հայտարարել են, որ Ֆաթհոլլահ Գյուլենի խմբի հետ կապված մարդկանց թիվը մոտ 170.000 մարդ է, որոնք անուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են անցյալ տարի Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման մեջ:

Թուրքիայի կառավարությունը Ֆաթոլլահ Գյուլենին մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման կազմակերպման մեջ, սակայն Գյուլենը չի ընդունում մեղադրանքը: