Սիրիայի Դումայում քիմիական հարձակումն իրականացվել է Բրիտանիայի ճնշումների ներքո. Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/world-i88650-Սիրիայի_Դումայում_քիմիական_հարձակումն_իրականացվել_է_Բրիտանիայի_ճնշումների_ներքո._Ռուսաստան
ՌԴ ՊՆ խոսնակը, պարզաբանում կատարելով Սիրիայի Դումայում իրականացված քիմիական հարձակման կապակցությամբ, հայտարարել է, որ հարձակումը  ծրագրել է Բրիտանիան: Նա հավելել է. «Սիրիական զինված խմբավորումներից համարվող «Սպիտակ սակրավորներ»-ը, Լոնդոնի ճնշման ներքո համաձայնել են նման քայլ իրականացնել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2018 02:23 Asia/Tehran
  • Սիրիայի Դումայում քիմիական հարձակումն իրականացվել է Բրիտանիայի ճնշումների ներքո. Ռուսաստան

ՌԴ ՊՆ խոսնակը, պարզաբանում կատարելով Սիրիայի Դումայում իրականացված քիմիական հարձակման կապակցությամբ, հայտարարել է, որ հարձակումը  ծրագրել է Բրիտանիան: Նա հավելել է. «Սիրիական զինված խմբավորումներից համարվող «Սպիտակ սակրավորներ»-ը, Լոնդոնի ճնշման ներքո համաձայնել են նման քայլ իրականացնել»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իգոր Կոնաշենկովն ուրբաթ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կայացած մամլո ասուլիսում ասել է. «Բրիտանիան «Սպիտակ սակրավորներ»-ի խմբին ճնշման տակ է դրել, որպեսզի կազմակերպեն Սիրիայի Դումայում քիմիական հարձակման բեմադրությունը»:

«Հավաստի տեղեկությունները վկայում են, որ ապրիլի 3-ից 6-ի կտրվածքում Լոնդոնը մեծ ճնշում է գործադրել «Սպիտակ սակրավորներ»-ի վրա, որպեսզի կազմակերպեն Սիրիայի Դումայում քիմիական հարձակման ներկայացումը»,-ընդգծել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ուրբաթ օրը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Դումայում քիմիական հարձակման ներկայացումը պատրաստել են երկրներից մեկի գաղտնի ծառայությունները, որը ցանկանում է առաջատար դիրք գրավել Ռուսաստանի հետ թշնամի երկրների շարքում»: