Գուտերեշը հակադարձել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի վրա հարձակմանը
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը բոլոր երկրներին կոչ է արել խուսափել Սիրիայում լարվածության սրումից:
Ֆարս գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցներից կողմից Սիրիայի վրա իրականացված հրթիռային հարձակումից հետո, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կազմակերպության անդամ բոլոր պետություններին կոչ է արել ձեռնպահ մնալ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կխորացնի Սիրիայում տիրող ճգնաժամը:
Գուտերեշն ասել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը հետևում է Սիրիայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի օդային հարվածների մասին զեկույցներին: Նա հավելել է.-« Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և ընդհանուր առմամբ միջազգային իրավունքի, խաղաղության և անվտանգության պահպանման հարցերում գոյություն ունեն հատուկ հանձնառություններ »:
Այսօր առավոտյան, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներ Բրիտանիան ու Ֆրանսիան հրթիռային հարված են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին և Հոմսին: