Եվրահանձնաժողովի զեկույցը Թուրքիայի դեմ
Ապրիլ 15, 2018 14:36 Asia/Tehran
Եվրահանձնաժողովն իր նոր զեկույցում հայտարարել է, որ Թուրքիան շատ է հեռացել Եվրամիությանն անդամակցության պայմաններից:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Եվրահանձնաժողովն իր նոր զեկույցում հայտարարել է, որ Թուրքիան շատ է հեռացել Եվրամիությանն անդամակցության պայմաններից և այդ երկիրը կորցնում է իր նախորդ նվաճումները:
Եվրահանձնաժողովը նշել է, որ Եվրամիությանն անդամակցելու շորջ Անկարայի հետ բանակցությունները դադարեցվել են:
Երեքշաբթի օրը, Ստրասբուրգում Եվրահանձնաժողովը ներկայացնելու է իր տարեկան զեկույցը Եվրամիությանն անդամակցելու թեկնածուների քայլերի մասին:
Ավելի վաղ, Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ շարունակելու է ձգտել Եվրամիությանն անդամակցությանը:
Պիտակ