Amnesty International-ը կոչ է արել հետաքննություն անցկացնել պաղեստինցիների սպանության վերաբերյալ
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է վերջ դնել Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի հալածանքին և անկախ հետաքննություն անցկացնել անպաշտպան բողոքարարների սպանության վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տեղակալ՝ Մեփդալենա Մաղրեբին ասել է. «Աշխարհը վերջին երեք շաբաթների ընթացքում տագնապով դիտել է իսրայելական ուժերի սանձարձակ քայլերը , այդ թվում բողոքարարների,մասնավորապես երեխաների սպանությունները,որոնք պահանջում էին վերջ տրվի Գազայի հատվածում Իսրայելի դաժան քաղաքականություններին և արժանապատիվ կյանքով ապրել:
Մաղրեբին հավելել է.«Իսրայելի պաշտոնատարները պետք է անհապաղ վերջ դնեն այդ քաղաքականություններին և հավատարիմ մնան իրենց միջազգային հանձնառություններին»:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիշյալ պաշտոնյան ընդգծել է.«Անզեն բողոքարարների դեմ զենքի վայրենաբար օգտագործումը և նրանց սպանությունը պետք է որպես անօրինական սպանություններ քննարկման ենթարկել»:
Պաղեստինի ժողովուրդը 2018 թվականի մարտի 30-ին՝ Հողի օրը Գազայի և օկուպացված Պաղեստինի միջև սահմանային տարածքում անցկացրին «Վերադարձի իրավունք» մեծ քայլերթը: Խաղաղ երթերի ընթացքում առ այսօր նահատակվել է 40 և վիրավորվել 4 հազար պաղեստինցի: