Մոսկվա. ԱՄՆ ագրեսիան լուրջ վնաս է հասցրել սիրիական բանակցություններին
Ժնևում ՌԴ մշտական ներկայացուցիչն ասել է, որ Սիրիայի դեմ արևմտյան երկրների հարձակումները շարունակելու դեպքում, դրանք սպառնում են հակամարտության կարգավորման հարցով սիրիական բանակցություններին:
«ԻՏԱՌ-ՏԱԱՍ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գենադի Գատիլովն ասել է. «ԱՄՆ-ի, Բրիտանիայի և ֆրանսիայի կողմից Սիրիայի դեմ իրականացրած հարձակումները հանգեցրին երկրում և տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացմանը»:
Գատիլովը նշել է, որ քիմիական զենքի օգտագործման արգելման կազմակերպության փորձագետները պետք է իրական հետազոտություններ անցկացնեն տարածաշրջանում՝ Սիրիայի Դումայում ենթադրյալ քիմիական հարձակման վերաբերյալ:
Նա ընդգծել է, որ Ռուսստանի ռազմական փորձագետները տարածաշրջանում անհրաժեշտ նախնական քայլեր են ձեռնարկել և Սիրիայի Դումայի քիմիական զենքի օգտագործման մասին ոչ մի ապացույցներ չեն հայտնաբերվել, որոնք հաստատում են ինչպես ռուսական, այնպես էլ տեղական բժիշկները: