Թրամփն իր կուսակիցների քննադատությունների թիրախում
https://parstoday.ir/hy/news/world-i89042-Թրամփն_իր_կուսակիցների_քննադատությունների_թիրախում
ԱՄՆ նախագահը, Սիրիայի դեմ հարձակվելու պատճառով, հայտնվել է իր կուսակիցների ու աջակիցների խիստ քննադատությունների թիրախում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2018 14:52 Asia/Tehran
  • Թրամփն իր կուսակիցների քննադատությունների թիրախում

ԱՄՆ նախագահը, Սիրիայի դեմ հարձակվելու պատճառով, հայտնվել է իր կուսակիցների ու աջակիցների խիստ քննադատությունների թիրախում:

Hill ամերիկյան պարբերականի ինտերնետային կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ հովանավորներ խստորեն քննադատել են նրան՝ Սիրիայի դեմ հարձակում կատարելու համար: Նրանք մտահոգ են այլ երկրներում ԱՄՆ-ի միջամտության կապակցությամբ:

Պարբերականը հավելել է.«Սիրիայի դեմ հարձակումն այն դեպքում է տեղի ունեցել, երբ Թրամփը մի քանի օր առաջ հանդես էր եկել ԱՄՆ-ի զինծառայողներին Սիրիայից դուրս բերելու կոչով»:

«Իրաքի վերաբերյալ ևս Թրամփը բազմիցս հայտարարել է, որ սկզբից դեմ է եղել Իրաքի դեմ պատերազմին: Թրամփի այդ  հայտարարությունը հակադրվում է նրա ներկա դիրքորոշմանը». գրել է Hill պարբերականը:

«ԱՄՆ կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչ Թոմաս Մեսին համոզված է, որ Սիրիայի դեմ հարձակումը հակադրվում է ԱՄՆ-ի Սահմանադրությանը»,ասված է պարբերականում: