Օմեր Չելիքը քննադատել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացից Թուրքիան հանելու որոշումը
Ապրիլ 18, 2018 15:13 Asia/Tehran
ԵՄ նախարար և Թուրքիայի գլխավոր բանագնաց Օմեր Չելիքն արձագանքել է Եվրահանձնաժողովի վերջին զեկույցին: Նա հայտարարել է.«Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մի կողմ դնելն անընդունելի է»:
ՄԵՀՐ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Օմեր Չելիքը քննադատել է ԵՄ-ի վերջին զեկույցը: Նա ասել է.«Եվրոպական կառույցի զեկույցը իրատեսական չէ և չի կարող կարգավորել երկկողմ տարաձայնությունները»:
Չելիքը հստակեցրել է.«Այդ զեկույցն ուշադրություն չի դարձրել հարաբերությունների հեռանկարին»:
Թուրքիայի ավագ բանագնացը նշել է.«Անընդունելի է Թուրքիայի անդամակցության հեռանկարի մի կողմ դնելը»:
Եվրահանձանժողովը վերջերս հրապարակել է զեկույց, որում մի կողմ է դրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը:
Պիտակ