Ռուսաստանը քննադատեց Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը
Ռուսաստանի ԱԳ նախարարը քննադատեց Սիրիայի ոչնչացմանն ուղղված ԱՄՆ-ի թշնամական դիրքորոշումը:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ավստրիայի ԱԳ նախարարի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «Սիրիայի ոչնչացմանն ու մասնատմանն ուղղված ջանքեր են իրականացվում և ԱՄՆ-ն փորձում է Սիրիայի ոչնչացման համար հովանավորներ գտնել»:
ԱՄՆ-ն ու արևմտյան երկրները արևելյան Ղութայում կրած պարտությունից հետո Դումայում քիմիական սպառազինության օգտագործման վերաբերյալ մոլորեցնող լրատվության ալիք ստեղծելով սպառնացել են Սիրիային ու Ռուսաստանին:
Ի հետևումն այդ սպառնալիքներին, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի ընկերակցությամբ ապրիլի 14-ին հրթիռային ու օդային հարձակման թիրախ դարձան Սիրիայի որոշ տարածքներ: