Գերմանիան Մոսկվային կոչ է արել ավելի մեծ մասնակցության ունենալ Սիրիայի հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i89362-Գերմանիան_Մոսկվային_կոչ_է_արել_ավելի_մեծ_մասնակցության_ունենալ_Սիրիայի_հարցում
Գերմանիայի ԱԳ և պաշտպանության նախարարները Մոսկվային կոչ են արել ավելի մեծ մասնակցություն ունենալ Սիրիայում քաղաքական լուծումներ գտնելու գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2018 09:02 Asia/Tehran
  • Գերմանիան Մոսկվային կոչ է արել ավելի մեծ մասնակցության ունենալ Սիրիայի հարցում

Գերմանիայի ԱԳ և պաշտպանության նախարարները Մոսկվային կոչ են արել ավելի մեծ մասնակցություն ունենալ Սիրիայում քաղաքական լուծումներ գտնելու գործում:

Reuters գործակալության հաղորդմամբ՝ 7-ի խմբի ԱԳ նախարարների նիստին մասնակցելու նպատակով Կանադա մեկնելուց առաջ, Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասն ասել է.«Անհրաժեշտ է Սիրիայում Ռուսաստանի կառուցողական մասնակցությունը ՝ որպեսզի հնարավոր լինի խաղաղ ելքեր գտնել Սիրիան ճգնաժամից հանելու համար»:

«Այդ կապակցությամբ Բեռլինը կարևորում է ՄԱԿ-ի հսկողությամբ խաղաղության գործընթացի սատարումը».ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ ևս Կանադայի ԱԳ նախարար Քրիստինա Ֆրիլենդի հետ հանդիպմանը, Մաասն անհնար էր համարել առանց Ռուսաստանի ներկայության Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծում գտնելը:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլլա Ֆոն Դերլայնն իր հերթին ընդգծել է Սիրիայում հրադադար հաստատվելու համար Բաշար Ասադի գլխավորությամբ Սիրիայի կառավարության հետ բանակցելու անհրաժեշտությունը:

Գերմանիայի խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական ու ձախակողմյան կուսակցությունների պատգամավորները դատապարտել են Սիրիայի վրա ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարձակումը: