Գերմանիան Մոսկվային կոչ է արել ավելի մեծ մասնակցության ունենալ Սիրիայի հարցում
Գերմանիայի ԱԳ և պաշտպանության նախարարները Մոսկվային կոչ են արել ավելի մեծ մասնակցություն ունենալ Սիրիայում քաղաքական լուծումներ գտնելու գործում:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ 7-ի խմբի ԱԳ նախարարների նիստին մասնակցելու նպատակով Կանադա մեկնելուց առաջ, Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասն ասել է.«Անհրաժեշտ է Սիրիայում Ռուսաստանի կառուցողական մասնակցությունը ՝ որպեսզի հնարավոր լինի խաղաղ ելքեր գտնել Սիրիան ճգնաժամից հանելու համար»:
«Այդ կապակցությամբ Բեռլինը կարևորում է ՄԱԿ-ի հսկողությամբ խաղաղության գործընթացի սատարումը».ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ ևս Կանադայի ԱԳ նախարար Քրիստինա Ֆրիլենդի հետ հանդիպմանը, Մաասն անհնար էր համարել առանց Ռուսաստանի ներկայության Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծում գտնելը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլլա Ֆոն Դերլայնն իր հերթին ընդգծել է Սիրիայում հրադադար հաստատվելու համար Բաշար Ասադի գլխավորությամբ Սիրիայի կառավարության հետ բանակցելու անհրաժեշտությունը:
Գերմանիայի խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական ու ձախակողմյան կուսակցությունների պատգամավորները դատապարտել են Սիրիայի վրա ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարձակումը: