Փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կասկածյալը կհամագործակցի Բելգիայի ոստիկանության հետ
https://parstoday.ir/hy/news/world-i8938-Փարիզյան_ահաբեկչությունների_գլխավոր_կասկածյալը_կհամագործակցի_Բելգիայի_ոստիկանության_հետ
Սալահ Աբդեսլամին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել՝ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների համար: Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2016 08:00 Asia/Tehran
  • Փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կասկածյալը կհամագործակցի Բելգիայի ոստիկանության հետ

Սալահ Աբդեսլամին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել՝ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների համար: Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:

Նրա փաստաբանը հայտնել է, որ Աբդեսլամը մտադիր է համագործակցել բելգիական ոստիկանության հետ, իսկ Ֆրանսիային հանձնվել հրաժարվել է:

Այն, որ նա հրաժարվում է հանձնվել Ֆրանսիային, կարող է մի քանի օրով երկարաձգել հանձնումը, սակայն ֆրանսիական իշխանությունները վստահ են, որ հանձնումը տեղի է ունենալու, այն էլ շատ շուտով:

26-ամյա Աբդեսլամը համարվում է փարիզյան ահաբեկչությունների կենդանի մնացած երկու կազմակերպիչներից մեկը:

Ծնունդով բրյուսելցին, ով ֆրանսիական քաղաքացիություն ունի, ձերբակալվել էր երեքշաբթի օրը Բրյուսելի արվարձաններից մեկում: Նա ոտքի վիրավորում էր ստացել հատուկ գործողության ընթացքում: Արդենհայտնել ենք, որ նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Ուրբաթ օրն իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել էին հինգ կասկածյալներ: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել էր դատախազության ներկայացուցիչ Թիերրի Վերթսը:

operativ.am

20/3/2016