Փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կասկածյալը կհամագործակցի Բելգիայի ոստիկանության հետ
Սալահ Աբդեսլամին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել՝ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների համար: Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Նրա փաստաբանը հայտնել է, որ Աբդեսլամը մտադիր է համագործակցել բելգիական ոստիկանության հետ, իսկ Ֆրանսիային հանձնվել հրաժարվել է:
Այն, որ նա հրաժարվում է հանձնվել Ֆրանսիային, կարող է մի քանի օրով երկարաձգել հանձնումը, սակայն ֆրանսիական իշխանությունները վստահ են, որ հանձնումը տեղի է ունենալու, այն էլ շատ շուտով:
26-ամյա Աբդեսլամը համարվում է փարիզյան ահաբեկչությունների կենդանի մնացած երկու կազմակերպիչներից մեկը:
Ծնունդով բրյուսելցին, ով ֆրանսիական քաղաքացիություն ունի, ձերբակալվել էր երեքշաբթի օրը Բրյուսելի արվարձաններից մեկում: Նա ոտքի վիրավորում էր ստացել հատուկ գործողության ընթացքում: Արդենհայտնել ենք, որ նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Ուրբաթ օրն իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել էին հինգ կասկածյալներ: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել էր դատախազության ներկայացուցիչ Թիերրի Վերթսը:
operativ.am
20/3/2016