Էրդողանը քննադատել է Սիրիայի հարցով Ժնևի ապարդյուն նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i89382-Էրդողանը_քննադատել_է_Սիրիայի_հարցով_Ժնևի_ապարդյուն_նիստը
Թուրքիայի նախագահը քննադատել է Սիրիայի հարցով Ժնևի ապարդյուն նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2018 13:19 Asia/Tehran
  • Էրդողանը քննադատել է Սիրիայի հարցով Ժնևի ապարդյուն նիստը

Թուրքիայի նախագահը քննադատել է Սիրիայի հարցով Ժնևի ապարդյուն նիստը:

Թուրքական TRT հեռուստաընկերության հաղորդման համաձայն, անդրադառնալով այն փաստին, որ ոչ մի արգելք չկար երկրների Աստանայի նիստին մասնակցության համար, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Սիրիայի հարցով Աստանայի նիստը կայացել է Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ, որն արդյունավորվեց, իսկ ավելի մեծ թվով երկրների մասնակցությամբ կայացած ժնևյան նիստը ապարդյուն է եղել»:

Մինչ օրս Սիրիայի կառավարության ներկայացուցիչները և ընդդիմադիրները ութ շրջան բանակցել են Ժնևում: Վերջին շրջանը կայացել է 2017թ. նոյեմբերի 28-ին և որևէ արդյունք չի արձանագրել:

Այս բոլորն այն դեպքում, երբ Սիրիայի ճգնաժամի կարգավորման թեմայով Աստանայի նիստը կայացել է Իրանի առաջարկով հրադադարը երաշխավորող երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի  միջև: