Էրդողանը քննադատել է Սիրիայի հարցով Ժնևի ապարդյուն նիստը
Թուրքիայի նախագահը քննադատել է Սիրիայի հարցով Ժնևի ապարդյուն նիստը:
Թուրքական TRT հեռուստաընկերության հաղորդման համաձայն, անդրադառնալով այն փաստին, որ ոչ մի արգելք չկար երկրների Աստանայի նիստին մասնակցության համար, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Սիրիայի հարցով Աստանայի նիստը կայացել է Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ, որն արդյունավորվեց, իսկ ավելի մեծ թվով երկրների մասնակցությամբ կայացած ժնևյան նիստը ապարդյուն է եղել»:
Մինչ օրս Սիրիայի կառավարության ներկայացուցիչները և ընդդիմադիրները ութ շրջան բանակցել են Ժնևում: Վերջին շրջանը կայացել է 2017թ. նոյեմբերի 28-ին և որևէ արդյունք չի արձանագրել:
Այս բոլորն այն դեպքում, երբ Սիրիայի ճգնաժամի կարգավորման թեմայով Աստանայի նիստը կայացել է Իրանի առաջարկով հրադադարը երաշխավորող երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև: