Ամերիկյան Ատլանտա քաղաքում հակառասիստ ակտիվիստներ են ձերբակալվել
ԱՄՆ հակախռովարար ոստիկանությունը Ատլանտա քաղաքում ձերբակալել է հակառասիստական ակցիայի մասնակիցներին:
Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաընկերությունը, Ջորջիա նահանգի Ատլանտա կենտրոնական քաղաքում ԱՄՆ հակախռովարար ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ հակառասիստ ակտիվիստների, որոնք դեմ են ծայրահեղական աջերին:
Հարյուրավոր բողոքարարներ շաբաթ օրն ընդդիմանալով «Ազգայնական-սոցիալիստական շարժում» կոչվող ռասիստական խմբին, բողոքի ցույց են անցկացրել: Այդ շարժումն ամեն տարի նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրը քայլերթ է անցկացնում:
Ատլանտա քաղաքի բնակիչներին ու քաղաքական գործիչներին մտահոգում է այն խնդիրը, որ հարյուրավոր սպիտակամորթ ազգայնականների ու նրանց դեմ կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցների միջև կարող է դարձյալ բախումներ տեղի ունենալ:
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսին Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում սպիտակամորթ ազգայնականների բողոքի ցույցի վերջում ծանր բախումներ տեղի ունեցան երկու խմբերի միջև:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չնայած ռասիստական խմբերի քայլերին, բացահայտորեն պաշտպանում է նրանց: