Ռուսաստանի եւ Իրանի աջակցությունը սիրիացիներին օգնեց դիմակայել ահաբեկչությանը. Ասադ
https://parstoday.ir/hy/news/world-i8947-Ռուսաստանի_եւ_Իրանի_աջակցությունը_սիրիացիներին_օգնեց_դիմակայել_ահաբեկչությանը._Ասադ
Բարեկամ պետությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի եւ Իրանի կողմից ռազմական եւ քաղաքական աջակցությունն «արդյունավետորեն նպաստեց ահաբեկչության դեմ սիրիացիների պայքարն ամրապնդելուն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2016 08:36 Asia/Tehran
  • Ռուսաստանի եւ Իրանի աջակցությունը սիրիացիներին օգնեց դիմակայել ահաբեկչությանը. Ասադ

Բարեկամ պետությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի եւ Իրանի կողմից ռազմական եւ քաղաքական աջակցությունն «արդյունավետորեն նպաստեց ահաբեկչության դեմ սիրիացիների պայքարն ամրապնդելուն»:

Այս մասին Դամասկոսում Իրանի վարչակազմին առընթեր արտաքին կապերի ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Նա նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում սիրիացի ժողովրդի ու նրա դաշնակիցների հաղթանակը կնպաստի ավելի հավասարակշռված եւ արդար խաղաղություն հաստատելուն՝ առանց գաղութարար Արեւմուտքի եւ նրա դաշնակիցների՝ տարածաշրջանում իրենց կամքը հաստատելու փորձերի, որոնք հակասում են իրենց ինքնիշխանության եւ ինքնորոշման իրավունքը սատարող ժողովուրդների շահերին:

Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, հատկապես ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնության, Ժնեւում միջսիրիական բանակցությունների նոր փուլի ֆոնին: