ԵԽ-ի խորհրդարանական հանձնաժողովը քննադատեց Թուրքիայում վաղաժամկետ ընտրությունների անցկացումը
https://parstoday.ir/hy/news/world-i89596-ԵԽ_ի_խորհրդարանական_հանձնաժողովը_քննադատեց_Թուրքիայում_վաղաժամկետ_ընտրությունների_անցկացումը
ԵԽ-ի խորհրդարանական հանձնաժողովը հայտարարել է, որ առաջիկա հունիսին նախատեսված Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չեն ու Թուրքիան պիտի դրանք հետաձգի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 25, 2018 05:22 Asia/Tehran
  • ԵԽ-ի խորհրդարանական հանձնաժողովը քննադատեց Թուրքիայում վաղաժամկետ ընտրությունների անցկացումը

ԵԽ-ի խորհրդարանական հանձնաժողովը հայտարարել է, որ առաջիկա հունիսին նախատեսված Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չեն ու Թուրքիան պիտի դրանք հետաձգի:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, ԵԽԽՎ-ի հետապնդման ու վերահսկողության հանձնաժողովը, որ պարտականություն ունի վերահսկել կազմակերպության անդամ երկրներում ժողովրդավարական արժեքների հանդեպ հավատարմությունը, երեքշաբթի օրը հայտարարել է, որ արտակարգ իրավիճակի պայմաններում կազմակերպվելիք Թուրքիայի ընտրությունները հակասում են այդ կառույցի չափանիշներին:

Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային 2019 թվականի նոյեմբերին:

ԵԽԽՎ-ի հետապնդման ու վերահսկողության հանձնաժողովն անդրադառնալով մեծ թվով ԶԼՄ-ների ու օրաթերթերի փակվելուն, ոչ կառավարական կառույցների ու կազմակերպությունների կազմալուծմանը և Թուրքիայում ղեկավարող կուսակցության շահերին ծառայող օրենքների մշակումը, կրկին անգամ այդ երկրի իշխանություններից պահանջել է հետաձգել ընտրությունները: