«Կեղտոտ փողերը» եւ ծխացող հակամարտությունը դանդաղեցնում են Ուկրաինայի առաջընթացը
«Ուկրաինայում ամերիկամետ կառավարության գործունեության ընթացքը խափանում են «կեղտոտ փողերը» եւ «կեղտոտ քաղաքականությունը», իսկ ծխացող հակամարտությունը ռուսամետ ապստամբների հետ կրկին բռնկվել է»,- The Washington Times-ին հայտնել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Գայ Թեյլորը:
«Չնայած ուկրաինական խորհրդարանին հաջողվել է անցկացնել հակակոռուպցիոն օրինագիծը, Վիկտորիա Նուլանդն ասել է, որ Կիեւին դեռ անհրաժեշտ է հաղթահարել լուրջ խոչընդոտներ, որպեսզի երկիրը կրկին չսահի դեպի կոռուպցիա, անօրինականություն, եւ չվերածվի վասալային պետության»,- ասվում է հոդվածում:
«Նուլանդը նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ մարտի առաջին շաբաթվա ընթացքում ռուսամետ ապստամբների եւ ուկրաինական բանակի միջեւ հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի հաճախ, քան սեպտեմբերից մինչեւ մարտ ընկած ժամանակահատվածում»,- գրում է թղթակիցը:
«Վերջին շաբաթներին մենք հետեւում ենք հրադադարի ռեժիմի խախտումներին, որի ընթացքում զոհվել է 68 ուկրաինացի զինծառայող, իսկ 317-ը ստացել են մարմնական վնասվածքներ»,- ասել է նա լսումների ժամանակ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի իրավիճակը համաժողովրդական ապստամբությունից երկու տարի անց, որը հանգեցրել էր ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությանը:
galatv.am
20/3/2016