Անկարան քննադատել է Թուրքիայի նկատմամբ Եվրոպայի խորհրդի քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i89668-Անկարան_քննադատել_է_Թուրքիայի_նկատմամբ_Եվրոպայի_խորհրդի_քաղաքականությունը
Թուրքիայի փոխվարչապետը քննադատել է Թուրքիայի վաղաժամ ընտրությունների նկատմամբ Եվրոպայի խորհրդարանի երկակի քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2018 13:23 Asia/Tehran
  • Անկարան քննադատել է Թուրքիայի նկատմամբ Եվրոպայի խորհրդի քաղաքականությունը

Թուրքիայի փոխվարչապետը քննադատել է Թուրքիայի վաղաժամ ընտրությունների նկատմամբ Եվրոպայի խորհրդարանի երկակի քաղաքականությունը:

«Անատոլու» գործակալության փոխանցմամբ՝ Բեկեր Բուզդաղը հակադարձել է Եվրապայի խորհրդարանի հայտրարությանը, որը Թուրքիայից պահանջել էր հետաձգել վաղաժամ ընտրությունները : Թուիթերում նա գրել է.«Այդ պահանջն անընդունելի է և համարվում է միջամտություն Թուրքիայի գործերին »

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահական վերջին ընտրություններին ու այդ երկրում հաստատված արտակարգ իրավիճակին, նա ասել է.«Այն ժամանակ Եվրոպայի խորհրդարանն այդ ընտրությունները որակեց անհրաժեշտություն՝ անվտանգության նկատառումներից ելնելով և չպահանջեց հետաձգել այն , իսկ այսօր Թուրքիայից պահանջում է ընտրություններ չանցկացնել արտակարգ իրավիճակի պայմաններում»:

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններոը կայանալու են 2018 թվականի հունիսի 24-ին: Ընտրությունները սպասվում էին 2019 թվականի նոյեմբերին: