Ավելի քան 500 ուկրաինացի զորայիններ ինքնասպանություն են գործել
Ուկրաինայի ռազմական գլխավոր դատախազը հայտարարել է.«Առ այսօր, Ուկրաինայի արևելքում ռազմական տարբեր գործողությունների ընթացքում, ինքանասպանություն են գործել այս երկրի 554 զորայիններ»:
Ռիա Նովոստի գործակալության փոխանցմամբ, Ուկրաինայի ռազմական գլխավոր դատախազ Անատոլի Մաթիոսը հայտարարել է.«Ուկրաինայի արևելյան Դոնբաս շրջանի ռազմական գործողություններին մասնակցել է շուրջ 326 հազար զինծառայող, որոնցից շուրջ 85 հազարը վիրավորվել և 3 հազար 784-ն էլ զոհվել է»:
Նա ասել է.«Այդ բախումների ընթացքում 554 ուկրաինացի զինվոր ինքնասպանություն է գործել»:
2014թ. ի վեր, Ուկրաինայի կառավարության դեմ արևմուտքի կողմնաիցների իրականացրած հեղաշրջումից հետո մեկնարկել են այդ երկրի կառավարության ու արևելյան ընդդմադիրների բախումները և մինչ օրս զոհվել է ավելի քան 10 հազար»: