Ռուսաստանը քննադատել է Դումայի դեմ հարձակման վերաբերյալ կեղծ պատկերների հրապարակումը
https://parstoday.ir/hy/news/world-i89834-Ռուսաստանը_քննադատել_է_Դումայի_դեմ_հարձակման_վերաբերյալ_կեղծ_պատկերների_հրապարակումը
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցիչը քննադատել է Դումայի դեմ հարձակման վերաբերյալ կեղծ պատկերների հրապարակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2018 13:39 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է Դումայի դեմ հարձակման վերաբերյալ կեղծ պատկերների հրապարակումը

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցիչը քննադատել է Դումայի դեմ հարձակման վերաբերյալ կեղծ պատկերների հրապարակումը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը հայտարարել է, որ փրկարար անձանց զգեստով ահաբեկիչների մասնակցությամբ Դումայում քիմիական հարձակման մասին տեսանյութերը կեղծ են:

Նա նշել է, որ ապրիլի 7-ի զարգացումների մասին արևմտյան երկրների լրատվամիջոցներում տարածված տեսանյութերը չեն համապատասխանում իրականությանը:

Դամասկոսի արվարձանում գտնվող Դումայում քիմիական հարձակման պատրվակով, 2018թ. ապրիլի 14-ին, առանց Անվտանգության խորհրդի թույլտվության, ԱՄՆ-ը Ֆրանսիայի ու Բրիտանիայի համագործակցությամբ ռազմական հարձակում իրականացրեց Սիրիայի դեմ:

Սիրիայի կառավարությունը կտրականապես մերժել է այդ մեղադրանքը և պահանջել է միջազգային փաստահավաք խումբ գործուղել դեպքը քննարկելու համար: