Ռուսաստանը քննադատել է Դումայի դեմ հարձակման վերաբերյալ կեղծ պատկերների հրապարակումը
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցիչը քննադատել է Դումայի դեմ հարձակման վերաբերյալ կեղծ պատկերների հրապարակումը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը հայտարարել է, որ փրկարար անձանց զգեստով ահաբեկիչների մասնակցությամբ Դումայում քիմիական հարձակման մասին տեսանյութերը կեղծ են:
Նա նշել է, որ ապրիլի 7-ի զարգացումների մասին արևմտյան երկրների լրատվամիջոցներում տարածված տեսանյութերը չեն համապատասխանում իրականությանը:
Դամասկոսի արվարձանում գտնվող Դումայում քիմիական հարձակման պատրվակով, 2018թ. ապրիլի 14-ին, առանց Անվտանգության խորհրդի թույլտվության, ԱՄՆ-ը Ֆրանսիայի ու Բրիտանիայի համագործակցությամբ ռազմական հարձակում իրականացրեց Սիրիայի դեմ:
Սիրիայի կառավարությունը կտրականապես մերժել է այդ մեղադրանքը և պահանջել է միջազգային փաստահավաք խումբ գործուղել դեպքը քննարկելու համար: