Ամերիկացի սենատորները ցանկանում են արգելափակել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը
https://parstoday.ir/hy/news/world-i89848-Ամերիկացի_սենատորները_ցանկանում_են_արգելափակել_Թուրքիային_f_35_կործանիչների_մատակարարումը
Ամերիկացի 3 սենատորներ Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը չեղարկող որոշման նախագիծ են առաջադրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2018 15:02 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատորները ցանկանում են արգելափակել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը

Ամերիկացի 3 սենատորներ Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը չեղարկող որոշման նախագիծ են առաջադրել:

«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ երեք սենատորներ հանրապետական Ջեյմս Լանկֆորդը, Թոմ Թիլիսը և դեմոկրատ Ջին Շահինը ներկայացրել են այս նախագիծը:

Սենատորները հաղորդագրություն տարածելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին մեղադրել են օրենքի իշխանությունը խափանելու մեջ: Հաղորդագրության մեջ ասված է, որ առավել քան երբևէ, վտանգավոր է դարձել Թուրքիային F-35 կործանիչների փոխանցումը:

ԱՄՆ-ի նախագահը հարմար նկատելու դեպքում կարող է չեղարկել այդ սահմանափակումները:

Սիրիայի քրդերի նկատմամբ ԱՄՆ-ի հովանավորությունը վտանգել է Անկարա-Վաշինգտոն հարաբերությունները: