Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հաղորդագրություն են հրապարակել
https://parstoday.ir/hy/news/world-i89932-Իրանի_Ռուսաստանի_և_Թուրքիայի_ԱԳ_նախարարները_հաղորդագրություն_են_հրապարակել
Մոսկովյան նիստի ավարտին ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները հաղորդագրություն են տարածել, որում ընդգծվել է Սիրիայի անկախության, ինքիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Ապրիլ 28, 2018 14:20 Asia/Tehran
  • Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հաղորդագրություն են հրապարակել

Մոսկովյան նիստի ավարտին ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները հաղորդագրություն են տարածել, որում ընդգծվել է Սիրիայի անկախության, ինքիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:

2018 թվականի ապրիլի 28-ին Մոսկվայում կայացել է Սիրիայի հրադադարի ռեժիմի պահպանումը երաշխավորող երկրներ՝ ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարների նիստը:

Նիստի եզրափակիչ հաղորդագրության մեջ մասնակից երկրները կարևորել են 2017 թվականի նոյեմբերի 22-ին և 2018 թվականի ապրիլի 4-ին երեք երկրի նախագահների կողմից տարածված հաղորդագրության հիմունքով եռակողմ համագործակցության ամրապնդման կապակցությամբ դրսևորված վճռակամությունը:

Երեք երկրները համաձայնել են կյանքի կոչել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևում նախանշված հեռանկարի համաձայն Սիրիայում քաղաքական կայուն լուծումներ գտնելու դյուրացմանը և Աստանայի ձևաչափի բազմաշերտ մեխանիզմների լիարժեք օգտագրծմանն  ուղվված ջանքերը: