Կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների պատճառով ԵՄ-ն հավանություն է տվել թունաքիմիկատների արգելքին
https://parstoday.ir/hy/news/world-i89942-Կենսաբազմազանությանը_սպառնացող_վտանգների_պատճառով_ԵՄ_ն_հավանություն_է_տվել_թունաքիմիկատների_արգելքին
Աշխարհում ամենաօգտագործվող թունաքիմիկատներից մի քանիսն արգելվելու է օգտագործել դաշտերում, քանի որ դրանք սպառնում են վայրի եւ մեղրատու մեղուների առողջությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2018 17:18 Asia/Tehran
  • Կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների պատճառով ԵՄ-ն հավանություն է տվել թունաքիմիկատների արգելքին

Աշխարհում ամենաօգտագործվող թունաքիմիկատներից մի քանիսն արգելվելու է օգտագործել դաշտերում, քանի որ դրանք սպառնում են վայրի եւ մեղրատու մեղուների առողջությանը:

Ակնկալվում է, որ արգելքը ուժի մեջ կմտնի 2018 թվականի վերջին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Guardian թերթին:

Ապրիլի 27-ին Եվրամիության անդամ երկրները հավանության են արժանացրել նեոնիկոտինոիդների արգելքը( ինսեկտիցիդների դաս, որն առավել հաճախ է օգտագործվում գյուղատնտեսության մեջ) եւ այսուհետ դրանց օգտագործումը թույլատրվելու  է միան փակ ջերմոցներում:

 «Հանձնաժողովն առաջարկել էր ընդունել նման միջոցներ դեռ մի քանի ամիս առաջ,-թերթը մեջբերում է առողջապահության եւ պարենային անվտանգության հարցերով եվրահանձնակատար Վիտյանիս Անդրյուկայտիսի խոսքը,-Այս հարցը առաջնային կարեւորություն ունի, քանի որ իրավիճակը սպառնում է կենսաբազմազանությանը, սննդամթերքների արտադրությանը եւ շրջակա միջավայրին»:

Սակայն թունաքիմիկատների արտադրողները եւ որոշ ֆերմերային տնտեսություններ վստահ են, որ նման արգելքը կարող է նվազեցնել հացահատիկային կուլտուրաների բերքը: «Եվրոպական գյուղատնտեսությունը կտուժի այս որոշման արդյունքում,-ասել է Բույսերի պաշտպանության եվրոպական ասոցիացիայից Գրեմ Թեյլորը:

News.am