Ռուսաստանը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը
https://parstoday.ir/hy/news/world-i90026-Ռուսաստանը_կարևորել_է_ՀԳՀԾ_ի_պահպանումը
ՌԴ նախագահի խոսնակը մեկ անգամ ևս հայտարարել է, որՄոսկվան կարևորում է ՀԳՀԾ-ի պահպանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2018 13:40 Asia/Tehran
  • Ռուսաստանը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը

ՌԴ նախագահի խոսնակը մեկ անգամ ևս հայտարարել է, որՄոսկվան կարևորում է ՀԳՀԾ-ի պահպանումը:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, լրագրողներին տված ասուլիսում, նշելով, որ եվրոպացի գործընկերները ևս կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանումը, ՌԴ նախագահի խոսնակ՝ Դմիտրի Պեսկովն ասել է.«Հնարավոր չէ խախտել ՀԳՀԾ-ն: Հակառակ դեպքում անհնար կլինի շարունակել բանակցությունները»:

Նշելով, որ միջազգային   համաձայնությունը գոյացել է սեղմ ջանքերի արդյունքում, Պեսկովն ասել է, որ հենց այդ պատճառով ՀԳՀԾ-ի շարունակման կամ լրացման շուրջ ցանկացած որոշում պետք է կայանա համաձայնության հիմամբ:

Ավելի վաղ, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել էր, որ ՀԳՀԾ-ն և դրա պահպանումը Ռուսաստանի համար անփոփոխ սկզբունք և անհրաժեշտություն է համարվում: