Ռուսաստանը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը
ՌԴ նախագահի խոսնակը մեկ անգամ ևս հայտարարել է, որՄոսկվան կարևորում է ՀԳՀԾ-ի պահպանումը:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, լրագրողներին տված ասուլիսում, նշելով, որ եվրոպացի գործընկերները ևս կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանումը, ՌԴ նախագահի խոսնակ՝ Դմիտրի Պեսկովն ասել է.«Հնարավոր չէ խախտել ՀԳՀԾ-ն: Հակառակ դեպքում անհնար կլինի շարունակել բանակցությունները»:
Նշելով, որ միջազգային համաձայնությունը գոյացել է սեղմ ջանքերի արդյունքում, Պեսկովն ասել է, որ հենց այդ պատճառով ՀԳՀԾ-ի շարունակման կամ լրացման շուրջ ցանկացած որոշում պետք է կայանա համաձայնության հիմամբ:
Ավելի վաղ, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել էր, որ ՀԳՀԾ-ն և դրա պահպանումը Ռուսաստանի համար անփոփոխ սկզբունք և անհրաժեշտություն է համարվում: