Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի ձևավորման շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i90350-Թուրքիայի_ընդդիմադիր_կուսակցությունները_համաձայնության_են_եկել_կոալիցիայի_ձևավորման_շուրջ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը երեք մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ համաձայնության է եկել ՝ ընտրական կոալիցիա ձևավորելու շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2018 13:44 Asia/Tehran
  • Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի ձևավորման շուրջ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը երեք մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ համաձայնության է եկել ՝ ընտրական կոալիցիա ձևավորելու շուրջ:

Թուրքիայի լրատվական աղբյուրները հաղորդել են, որ հուլիսի 24-ի վաղաժամ ընտրություններին մասնակցելու համար հիշյալ չորս կուսակցությունները կոալիցիա են ձևավորելու:

Ըստ աղբյուրի, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» , «Լավ» և «Ժողովրդավարական» կուսակցությունները հինգշաբթի տեղական ժամանակով ժամը երեքին ստորագրելու են դաշինքի համաձայնագիրը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի գլխավորած «Արդարություն և զարգացում» և «Հանրապետական դաշինք» և կուսակցությունները դաշինք էին կազմել ՝ ընտրություններին մասնակցելու համար:

Թուրքիայի Սահմանադրական բարեփոխումների համաձայն, նախագահական ու խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2019 թվականի նոյեմբերի երեքին: