ՄՈՒՍԱԴ-ի նախկին պետը հերքեց Իրանի դեմ ուղղված Նեթանյահուի հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i90398-ՄՈՒՍԱԴ_ի_նախկին_պետը_հերքեց_Իրանի_դեմ_ուղղված_Նեթանյահուի_հայտարարությունը
Սիոնիստական Ռեժիմի հետախուզական կազմակերպության (ՄՈՒՍԱԴ) նախկին պետը հաստատեց, որ Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայացրած փաստաթղթերում միջուկային համաձայնության ոտնահարման մասին որևէ ապացույց չկա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2018 02:53 Asia/Tehran
  • ՄՈՒՍԱԴ-ի նախկին պետը հերքեց Իրանի դեմ ուղղված Նեթանյահուի հայտարարությունը

Սիոնիստական Ռեժիմի հետախուզական կազմակերպության (ՄՈՒՍԱԴ) նախկին պետը հաստատեց, որ Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայացրած փաստաթղթերում միջուկային համաձայնության ոտնահարման մասին որևէ ապացույց չկա:

Սիոնիստական Ռեժիմի վարչապետը երկուշաբթի օրը հեռուստախցիկների դիմաց ցուցադրելով մի շարք թղթեր, խտասալիկներ ու պատկերներ հայտարարել էր, որ Իրանն ատոմային զենք արտադրելու գաղտնի ծրագիր ունի:

«Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման համաձայն, ՄՈԻՍԱԴ-ի նախկին պետ Դանի Յաթումը Սիոնիստական Ռեժիմի բանակի ռադիոյին տված հարցազրույցում ասել է. «Իրանի կապակցությամբ Նեթանյահուի ներկայացրած փաստաթղթերը վերաբերում են 2015 թվականին և դրանց մեջ Իրանի կողմից միջուկային համաձայնությունը ոտնահարվելու մասին վկայող որևէ ապացույց գոյություն չունի»:

Նեթանյահուն այն պայմաններում է կրկնեց այդ   հայտարարությունը, երբ ԱԷՄԳ-ն 2016 թվականի հունվարի 17-ին ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելու օրից մինչև այսօր, իր առնվազն 10-ը  զեկույցներում հաստատել է միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմությունը: