ԱՄՆ դեսպանատունը օկուպացված Ղոդս տեղափոխելը նշանակում է պատերազմ հայտարարել պաղեստինցիներին
https://parstoday.ir/hy/news/world-i90422-ԱՄՆ_դեսպանատունը_օկուպացված_Ղոդս_տեղափոխելը_նշանակում_է_պատերազմ_հայտարարել_պաղեստինցիներին
Գազայի գոտում իսլամական ու ազգային հոսանքներին հետևող հանձնաժողովը, Գազայի գոտում մայիսի 14-ին համընդհանուր գործադուլ է հայտարարել, շեշտելով.«ԱՄՆ-ի դեսպանատունը օկուպացված Ղոդս տեղափոխելը նշանակում է պատերազմ հայտարարել պաղեստինցիներին ու նրանց օրինական իրավունքներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2018 07:23 Asia/Tehran
  • ԱՄՆ դեսպանատունը օկուպացված Ղոդս տեղափոխելը նշանակում է պատերազմ հայտարարել պաղեստինցիներին

Գազայի գոտում իսլամական ու ազգային հոսանքներին հետևող հանձնաժողովը, Գազայի գոտում մայիսի 14-ին համընդհանուր գործադուլ է հայտարարել, շեշտելով.«ԱՄՆ-ի դեսպանատունը օկուպացված Ղոդս տեղափոխելը նշանակում է պատերազմ հայտարարել պաղեստինցիներին ու նրանց օրինական իրավունքներին»:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է 2018թ. մայիսի 14-ին ԱՄՆդեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու մասին:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, Գազայի գոտում իսլամական ու ազգային հոսանքներին հետևող հանձնաժողովը մի հաղորդագրությամբ իր պատրաստակամությունն է հայտնել ԱՄՆ-ի որոշման դեմ համընդհանուր գործադուլի համար:

Հաղորդագրության մեջ ասված է.«Մայիսի 14-ի գործադուլը վերաբերում է բոլոր բաժիններին, այդ թվում՝ կրթական հաստատություններին: Բացառություն է կազմում հանրային տրանսպորտը»:

Այդ հաղորդագրությամբ Պաղեստինի ազգային ու իսլամական շարժումները արաբական ու իսլամական բոլոր ժողովուրնդերին նաև աշխարհի ազատախոհներին կոչ են արել աջակցել վերադարձի իրավունք մեծ ցույցին և դատապարտել Ղոդսի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը: