Amnesty International .«Իսրայելին պետք է սպառազինական շրջափակման ենթարկել»
Amnesty International կազմակերպությունը հինգշաբթի երեկոյան հակադարձել է Գազայի հատվածում «Վերադարձի իրավունքը» երթի ժամանակ հազարավոր պաղեստինցիների զոհվելուն ու վիրավորվելուն: Կազմակերպությունը տարբեր երկրների կոչ է արել Սիոնիստական ռեժիմի դեմ զինտեխնիկայի ու զենքի վաճառքի բազմակողմանի շրջափակումներ կիրառել:
Amnesty International կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շրջանի փոխտնորեն Մաջեդա Էլինա Մաղրեբին մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է.«Վերջին շաբաթներին Սիոնիստական ռեժիմի դիպուկահարներն ու բանակայինները սարսափելի հարձակումներ են կատարել պաղեստինցի ցուցարարների վրա»:
Գազայի հատվածում «Վերադարձի իրավունքը» խաղաղ երթը սկսվել է մարտի 30-ին ՝ երկրի օրվա առիթով և դեռևս շարունակվում է:
Մարտի 30-ից մայիսի 4-ը 50 պաղեստինցիներ են զոհվել ցույցերի ընթացքում, ավելի քան 7000 հոգի վիրավորվել են:
Իսրայելի ռեժիմը պաղեստինցիների տարածքներն առգրավելով և սիոնիստաբնակ ավաններ կառուցելով, նպատակ ունեն փոխել պաղեստինյան շրջանների աշխարհագրական կառույցը ՝ տարածքին սիոնիստական տեսք տալով և իրենց իշխանությունը տարածելով: