Amnesty International .«Իսրայելին պետք է սպառազինական շրջափակման ենթարկել»
https://parstoday.ir/hy/news/world-i90546-amnesty_international_._Իսրայելին_պետք_է_սպառազինական_շրջափակման_ենթարկել
Amnesty International կազմակերպությունը հինգշաբթի երեկոյան հակադարձել է Գազայի հատվածում «Վերադարձի իրավունքը» երթի ժամանակ հազարավոր պաղեստինցիների զոհվելուն ու վիրավորվելուն: Կազմակերպությունը տարբեր երկրների կոչ է արել Սիոնիստական ռեժիմի դեմ զինտեխնիկայի ու զենքի վաճառքի բազմակողմանի շրջափակումներ կիրառել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2018 12:20 Asia/Tehran
  • Amnesty International .«Իսրայելին պետք է սպառազինական շրջափակման ենթարկել»

Amnesty International կազմակերպությունը հինգշաբթի երեկոյան հակադարձել է Գազայի հատվածում «Վերադարձի իրավունքը» երթի ժամանակ հազարավոր պաղեստինցիների զոհվելուն ու վիրավորվելուն: Կազմակերպությունը տարբեր երկրների կոչ է արել Սիոնիստական ռեժիմի դեմ զինտեխնիկայի ու զենքի վաճառքի բազմակողմանի շրջափակումներ կիրառել:

Amnesty International կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շրջանի փոխտնորեն Մաջեդա Էլինա Մաղրեբին մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է.«Վերջին շաբաթներին Սիոնիստական ռեժիմի դիպուկահարներն ու բանակայինները սարսափելի հարձակումներ են կատարել պաղեստինցի ցուցարարների վրա»:

Գազայի հատվածում «Վերադարձի իրավունքը» խաղաղ երթը սկսվել է մարտի 30-ին ՝ երկրի օրվա առիթով և դեռևս շարունակվում է:

Մարտի 30-ից մայիսի 4-ը 50 պաղեստինցիներ են զոհվել ցույցերի ընթացքում, ավելի քան 7000 հոգի վիրավորվել են:

Իսրայելի ռեժիմը պաղեստինցիների տարածքներն առգրավելով և սիոնիստաբնակ ավաններ կառուցելով, նպատակ ունեն փոխել պաղեստինյան շրջանների աշխարհագրական կառույցը ՝ տարածքին սիոնիստական տեսք տալով և իրենց իշխանությունը տարածելով: